«Զանգեզուրի միջանցքը» և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ՝ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ «Ես կարծում եմ, որ երկու ճանապարհներն էլ ոչ միայն գոյության իրավունք ունեն, այլև անհրաժեշտ են՝ Ադրբեջանը նրա տարածաշրջանների հետ կապելու և երկրների միջև առևտրի համար տրանսպորտային միջանցքներ ստեղծելու համար»,- ասել է նա, ընդգծելով, որ Ռուսաստանը հսկայական երկիր է՝ բարձր զարգացած տրանսպորտային ցանցով, և «ցանկացած ճանապարհ միշտ լավն է»։               
 

Հայտարարություն

Հայտարարություն
29.07.2025 | 19:24

Քիչ առաջ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից ինձ զանգահարեց վերջերս կալանավորված անձ Ստեփան Սամվելյանը, ում առաջադրված մեղադրանքները ոչ միայն անհիմն են, այլ նաև ակնհայտ անհեթեթ։

Ստեփան Սամվելյանը վերջերս հայտնվել է ծայրահեղ ծանր առողջական վիճակում՝ տարել է սրտամկանի ինֆարկտ, և մինչ այժմ ամբողջովին չի ապաքինվել։ Չնայած առողջական ծանր վիճակին, հիվանդանոցից նոր դուրս գրված, նրան կալանավորել են՝ անտեսելով բժշկական բոլոր ցուցումներն ու նրա կյանքի նկատմամբ սպառնալիքը։

Ցավալի է արձանագրել, որ ՀՀ գործող իշխանությունները, դատարաններն ու իրավապահ մարմինները շարունակում են համակարգային անտարբերություն ցուցաբերել ազատազրկման մեջ գտնվողների հատկապես առողջական լուրջ խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ։

Անտանելի շոգ պայմաններում (40°C-ից բարձր) առողջական լուրջ խնդիրներով մարդկանց պահելը քրեակատարողական հիմնարկներում, այն էլ առանց նվազագույն պայմանների ապահովման, չի կարող որակվել այլ կերպ, քան՝ անմարդկային վերաբերմունք։

Նշեմ, որ վերջին շրջանում քրեակատարողական հիմնարկներում մահվան դեպքերի կտրուկ աճ է գրանցվել ։

Այս ֆոնին, Ստեփան Սամվելյանի կալանավորումը հիշեցնում է Արմեն Գրիգորյանի ողբերգական դեպքը, որը նույնպես ուներ առողջական լուրջ խնդիրներ, սակայն, համապատասխան պետական մարմինների անտարբերության պատճառով, արդյունքում մահացավ։

Մենք, որպես հանրության անդամներ, պետք է բարձրաձայնենք և պահանջենք, որ առողջական լուրջ խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ կիրառվող խափանման միջոցները համապատասխանեն ճշգրիտ իրավական նորմերին, որոնց հիմքը մարդասիրությունն է, այլ ոչ թե մարդատյաց քաղաքականությունը:

Հրավիրում եմ իրավապաշտպան կառույցների, միջազգային կազմակերպությունների և մարդու իրավունքների ոլորտի մասնագետների ուշադրությունը՝ կանխելու հերթական ողբերգությունը։

Հ.Գ.

Արամ Սարգսյանին ցանկանում եմ հիշեցնել, որ եթե` տարիներ առաջ իր եղբոր` Արմեն Սարգսյանին անհիմն մեղադրեցին կատարված սպանության մեջ, Ստեփան Սամվելյանին մեղադրում են չկատարված սպանության և քննադատողական բանավոր հայտարարությունների համար:

Զարուհի ՓՈՍՏԱՆՋՅԱՆ

29 հուլիսի, 2025թ

Դիտվել է՝ 4488

Մեկնաբանություններ